Քերին պատմել է Սիրիայի հարցով Լավրովի հետ բանակցությունների «փոքր առաջընթացի» մասին


00:10 , 24 սեպտեմբեր, 2016

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում հասել են «փոքր առաջընթացի», հայտնում է Reuters-ը:

«Ես հանդիպել եմ արտգործնախարարի հետ, մենք փոխանակել ենք որոշ գաղափարներ և մենք հասել են փոքր առաջընթացի: Մենք կառուցողաբար ենք գնահատում որոշ ընդհանուր գաղափարները»,- հայտարարել է Քերին: