Պերուում՝ հնագույն քաղաքի մոտ, գտնվել են անսովոր շրջանագծեր


23:24 , 23 սեպտեմբեր, 2016

Պերուում՝ հնդկացիների հնագույն Կվիլկապամպա քաղաքի մոտ երկրաբանները հայտնաբերել են բազմաթիվ նոր գեոգլիֆներ: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaeological Science պարբերականում, հայտնում է LiveScience-ը:

Հնագույն քաղաքի արվարձանների ուսումնասիրության ժամանակ հետազոտողները համադրել են արբանյակներով և դրոններով արված լուսանկարները ցամաքային դիտարկումների հետ: Կատարված աշխատանքի արդյունքում գիտնականները քարտեզի վրա գծել են բազմաթիվ նոր, ավելի վաղ անհայտ կլոր գեոգլիֆներ: Դրանց որոշ մասը եղել են պարզապես շրջանագծեր, սակայն հանդիպել են նաև ավելի բարդ ձևեր:

Հայտնաբերված շրջանների չափերը խիստ տարբեր են եղել: Պարզ միայնակ օղակներն ունեցել են 2-4 մ տրամագիծ: Իսկ ամենամեծի չափը հասել է բասկետբոլի 2 հրապարակի մակերեսի:

Հետազոտողները համարում են, որ այդ պատկերները ստեղծվել են 1050-1400 թվականներին՝ Կվիլկապամպա քաղաքի բնակիչների կողմից: