ԵՄ-ում վախենում են վիզային ռեժիմի վերացումից հետո Վրաստանից ներգաղթի ալիքից. Reuters


22:45 , 23 սեպտեմբեր, 2016
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հազիվ թե կհամաձայնվի Վրաստանի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Չնայած Վրաստանի կառավարության հույսերին՝ եվրոպացի դիվանագետները հայտարարում են տվյալ հարցի շուրջ լուրջ տարաձայնությունների մասին, որոնց մեծ մասի պատճառը առնչվում է Վրաստանից գաղթի հնարավոր ալիքին:
Եվրոպական խորհրդարանում լրատվամիջոցի աղբյուրը հայտարարել է, որ մի շարք անդամ երկրներ հայտարարում են, որ ցանկանում են Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացում, սակայն իրականում գործում են բացարձակապես այլ կերպ: