Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտադիր է շաբաթ օրը Քերիի հետ քննարկել Սիրիայի իրավիճակը


22:05 , 23 սեպտեմբեր, 2016

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն մտադիր է շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել Սիրիայի կարգավորման հարցը, այդ մասին նա ուրբաթ օրը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արդյունքում մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք կշարունակենք աշխատել: Ես վաղը կրկին կհանդիպեմ Ջոն Քերիի հետ»,- հայտարարել է Էյրոն: