Դատարանում քննվում է Անդրիաս Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը


19:25 , 23 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Արաբկիր Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը:

Ոստիկանի ցուցմունքով` Սարի թաղում անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Ղուկասյանը անազատության մեջ է հուլիսի 30-ից: Եվ ինչպես հայտարարում են նրա հարազատները` մոտ երկու ամիս է` զրկված են Անդրիաս Ղուկասյանին տեսակցելու հնարավորությունից:

Նրա անչափահաս դստերն այսօր հաջողվեց դատարանի դահլիճում տեսակցել հորը մեկ վայրկյանով, երբ դուստրը հուզված ասաց «պապա», իսկ ամբաստանյալ Ղուկասյանը քաջալերող ժեստով ժպտաց դստերը: Դրանից հետո աղջիկն արտասվում էր մոր` ճարտարապետ  Անահիտ Թարխանյանի գրկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ