Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է երկու ժողովուրդների դարավոր ջերմ հարաբերություններին և Հայաստանի ու Վրաստանի միջև առկա գործակցությանը: Նորին Սրբությունը խոսել է նաև Վրաստանում ապրող հայ համայնքի մասին` մասնավոր իր գնահատանքը փոխանցելով վրաց իշխանություններին` համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Իր հերթին դեսպան Գ. Սագանելիձեն կարևորել է Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների հետագա զարգացումն ու առավել ամրապնդումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ