Էրդողանը մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին` Հալեպի շուրջ զինադադարի խախտման համար


17:59 , 23 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին` Հալեպի շուրջ զինադադարի խախտման համար: 

էրդողանը հայտարարել է, որ դեպի Հալեպ ուղևորվող մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների շարասյան վրա կրակ բացողները հենց Ասադի բանակից են: 

«Ցավոք սրտի, Հալեպում հրադադարը արդեն մահացած ծնվեց: Մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների շարասյան վրա կրակ բացողը հենց Ասադի ռեժիմն է», - ասել է Էրդողանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ