Կարծում եմ՝ ՀՅԴ-ն կպահպանի 3 պորտֆելները, իսկ Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար. ԱԺ նախագահ


15:52 , 23 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ  Դաշնակցությունը կպահպանի իր 3 պորտֆելները նոր կառավարության կազմում: Նա նաև ասել, է, որ կարծում է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար։

Այս մասին Գալուստ Սահակյանն ասել էazatutyun.am-ի հետ զրույցում։

Հարցին թե, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» միջև կոալիցիոն հուշագիրը պահպանվելո՞ւ է, այսինքն՝ Դաշնակցությունը կպահպանի՞ իր պորտֆելները կառավարության կազմում, ԱԺ Նախագահը ասել է. «Ես կարծում եմ՝ այո, կպահպանի: Հիմնականում փոփոխությունները կատարվում էին մեր նախարարների շրջանակներում և գնում ենք այդ ճանապարհով՝ փորձելով տնտեսական նոր համակարգեր ստեղծելու միջոցով որոշակիորեն տնտեսության աճը ավելի կայուն դարձնել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ