«Դիտորդները քեֆ են անում». ահազանգում է Բագրատյանի շտաբը


15:39 , 18 փետրվար, 2013

«Դիտորդները քեֆ են անում». Ահազանգում է Բագրատյանի շտաբըՔանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 84 դպրոցում, ուր տեղակայված է թիվ 03/03 տեղամասը, դպրոցի տնօրենը` Էլոյան Արկադին, ունի դիտորդի վկայական, սակայն լիազորված չէ որևէ հասարակական կազմակերպության կողմից: 

Էլոյանը իր աշխատասենյակում հյուրընկալել է ԱՊՀ դիտորդներին` Կոնստանտին Բաննիկովին և Վիկտոր Կրիվոպուսկովին, հյուրասիրություն կազմակերպել, որից հետո Կրիվոպուսկովը իր գիրքն է նվիրել տնօրենին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը:

Նյութի աղբյուրը