Երկրորդ օրն անընդմեջ Հալեպում շարունակվում են օդային հարվածները. Reuters


12:52 , 23 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Սիրիայում Հալեպ քաղաքի արևելյան թաղամասերը կրկին ենթարկվել են օդային հարվածների: Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների:

 

Ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել քաղաքի այն հատվածում, որը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների հսկողության տակ:

 

Նշվում է, որ Հալեպի վրա օդից հարձակումները շարունակվում են երկրորդ օրն անընդմեջ:

 

Արևելյան Հալեպի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ամար ալ Սելմոն հայտարարել է, որ օդային հարվածներին առավոտյան ժամը 6-ից մասնակցել է հինգ ինքնաթիռ, որոնք, նրա խոսքով, ռուսական են եղել:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ