«Ղարաբաղի ժողովուրդ». ամենազզվելի արտահայտությունը, որ օգտագործում են հայ պաշտոնյաները


07:21 , 23 սեպտեմբեր, 2016

Image result for արցախԱմենաշատը զզվում եմ «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունից։ Վերջին շրջանում հայ պաշտոնյաները շատ են օգտագործում այս արտահայտությունը։ «Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ամբողջությամբ Ղարաբաղի ժողովրդի կողքին են», ֊ հայտարարում են մեր գործիչները՝ առանց նկատելու, որ այդ անհեթեթությունը հետզհետե լեզվամտածողություն է դառնում։
Թե ասա՝ ուզում եք օգնեք, Արցախին օգնեք, այնտեղի հայերին, բնակչությանը։ Ղարաբաղի ժողովուրդը ո՞րս է։