Tert.am-ը գրում է.
Մոսկվայի պլաստմասե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի հիմնական պատճառ է համարվում տաքացուցիչի հետ անզգույշ վերաբերմունքը: Այդ մասին TASS-ին հաղորդել են իրավապահ մարմիններում առկա աղբյուրները:
«Պահեստի աշխատակիցներն անընդհատ միացրած են թողել տաքացուցիչները: Այդ պատճառով կարող էր առաջանալ էլեկտրոցանցի ծանրաբեռնվածություն և բռնկում»,- նշել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ դա հիմնական վարկածներից մեկն է:
«Այդ վարկածը հաստատվում է նաև պահեստի աշխատակիցների խոսքով»,-մանրամասնել է գործակալության աղբյուրը:
Միևնույն ժամանակ քննարկվում են այլ վարկածներ: Աղբյուրը հավելել է, որ հրդեհի պատճառը հստակ որոշելու համար կարող է պահանջվել հրդեհատեխնիկական փորձագնություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ