Twitter-ում #armvote13 հեշթեգը մասսայականորեն օգտագործվում է ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից


14:59 , 18 փետրվար, 2013

Twitter-ում #armvote13 հեշթեգը հիմա մասսայականորեն օգտագործվում ա ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից, ողջ լենտան նույն մի քանի հաղորդագրություններն են լցված:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ


1.Մտնել այս հասցեով
2.Ամեն իրանց նման օգտատիրոջ անունի վրա սեղմել, բացված պատուհանի մեջ Follow ստեղնի կողքի մարդուկի վրա սեղմելով կբացվի յուրաքանչյուրին վերաբերող մենյուն
3.Մեջը գտնում ենք Report (օգտատիրոջ անունը) for spam:
4.Ու տենց սպամ անող ինչքան մարդ որ տեսնենք

Եթե զանգվածային կերպով անենք, լավ կմաքրենք Twitter-ը կեղծ օգտատերերից ու կապահովվենք հետագայում նման հարձակումներից: