Tert.am-ը գրում է.
Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս:
Այս մասին այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Դատարանը Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժեց: Դատարանը վճիռը հրապարակեց առանց մեր և քննիչի ներկայության: Ես հայտարարեցի, որ դատարանն արդարադատություն չի իրականացնում, այլ նոտարի դեր է կատարում և միայն կնիք է դնում միայն»,- ասաց Ղարագյոզյանը:
Դատարանի մոտ Արայիկ Խանդոյանին աջակցում էին նրա անչափահաս երեխաները, կինը, ընտանիքի անդամները, համագյուղացիներն ու պարզապես քաղաքացիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ