Ջավախքցիները ամեն ընտրության հույս են փայփայում, որ իշխանության եկածը կլուծի իրենց հուզող խնդիրները


11:23 , 22 սեպտեմբեր, 2016
Image result for Ջավախք ախալքալակՎրաստանում պառլամենտական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ջավախքցիները ընտրությունից ընտրություն հույս են փայփայում, որ իշխանության ղեկը ստանձնողը կլուծի իրենց հուզող ու կարևոր խնդիրները։ Վրաստանում իշխանափոխություն տեղի է ունեցել ոչ մեկ անգամ։ Սակայն ժամանակը ցույց տվեց , որ ոչ մի իշխանություն պատրաստ չէ ու ցանկություն չունի լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Սամցխե-Ջավախքում հայոց լեզվի կարգավիճակի հարցը, հայկական դպրոցներում հայոց պատմության դասավանդման, հայատառ գրականության՝ Վրաստան մուտքի արգելքի հարցերը և այլն։ Հենց այդ պատճառով ջավախքցու համար գրեթե նշանակություն չունի, թե ով կգա իշխանության, քանի որ նմանատիպ հարցերով ի սկզբանե զբաղվել են Վրաստանի ուժային կառույցները, և 25 տարվա ընթացքում վերջիններիս դիրքորոշումը երբեք չի փոխվել։ Հայաստանի իշխանությունների՝ այս հարցում անհետևողական գործելաոճն ու վերաբերմունքը միայն նպաստում է նրան, որ վերոնշյալ խնդիրներն այդպես էլ մնան առկախված։ Հայոս Քարթլոս գաումառջոս։ Ու վերջ. ցրվեցինք տներով։