Մեկ տարվա ընթացքում բռնություններն ու հակամարտությունները աշխարհին արժեցել են ավելի քան 13 տրիլիոն դոլար. Բան Կի Մուն


03:54 , 22 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Համաշխարհային հանրությունը 2015թ-ի ընթացքում կորցրել է մոտավորապես 13.6 տրիլիոն դոլար հակամարտությունների ու բռնության պատճառով: Այդ մասին չորեքշաբթի իր ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

«Կիլմիայի փոփոխությունը, տնտեսական ճգնաժամը և ֆինանսական ցնցումները, աճող անհավասարությունն ու երիտասարդության շրջանում գործազրկության տարածումը հակամարտություններ են առաջացնում ու լրջագույն ճնշում ստեղծում մարդկանց վրա: Երկարաժամկետ դադարից հետո համակարտությունների թիվը սկսել է ավելանալ: Չնայած պետությունների միջև պատերազմները քիչ են, սակայն երկրների ներսում բախումներ են տեղի ունենում, որոնցում հաճախ ներգրավված են արտաքին ուժեր և ոչ պետական սուբյետներ» ,- փաստել է գլխավոր քարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ