Զորահանդեսի ժամանակ կար զինտեխնիկա, որը ձեռք էր բերվել 200 մլն-ի վարկի շրջանակներում. Մովսես Հակոբյան (տեսանյութ)


23:07 , 21 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Անկախության 25 ամյակի զորահանդեսում ներկայացված զինտեխնիկայի շարքում կային Ռուսաստանի կողմից տրամադրված 200 միլիոն դոլար վարկի շրջանակներում գնված զենքերից:

Միաժամանակ, ներկայացվել էին զենքեր, որոնք ձեռք էինք բերել մեր միջոցներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

Tert.am-ի հարցին, թե Իսկանդեր ու Սմերչ տեսակի զենքերը զսպող դեր կունենա՞ն, կհակադրվե՞ն Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը, Մովսես Հակոբյանը դրական պատասխան տվեց. «Ցանկացած զինատեսակ, որը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունը, ձեռք է բերվում նրա համար, որ այն իրականացնի երկրի անվտանգությունը, կարծում եմ՝ այո»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ