Զորահանդեսն ապացուցեց՝ Ադրբեջանի հետ հարցը փակված է՝ սպառնալիքների իմաստով. քաղաքագետ


18:10 , 21 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ այսօր Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված ռազմական տեխնիկային: 

«Կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի հետ հարցը փակված է՝ սպառնալիքների իմաստով»,-ասաց նա և նշեց, որ եթե ամենագերհագեցած ադրբեջանական բանակը ռազմավարական իմաստով որևէ հարց չլուծեց արցախյան պատերազմին, ապա պարզ է, որ զենքի այսպիսի տեսակի, որակի բազմազանությունը և մակարդակի բարձրացումը առավել քան բավարար է:

Քաղաքագետն ասաց, որ իր համար ավելի հետաքրքիր էր, թե հայկական արտադրության ինչ զենք ցուցադրվեց: Նա գտնում է, որ ապրիլյան պատերազմին հավասարակշռությունն Ադրբեջանի հետ խախտվեց, և հավասարակշռության վերականգնումը շահավետ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ