Անկախությունն արժեք է, կիսատ պռատ անկախությունը՝ պատուհաս


07:45 , 21 սեպտեմբեր, 2016
Անկախությունն արժեք է, կիսատ պռատ անկախությունը՝ պատուհաս։ Երրորդ Հանրապետությունը 25 տարեկան է, բայց դեռևս շատ թերություններ ունի (շատ օբյեկտիվ և գիտական պատճառներով) ։ Անկախության գինն իմացողները, այն գնահատողներն այս օրերին պետք է զբաղվեն այդ թերությունները շտկելով և միայն դրանով։ Այն «խելոքները», որոնք խոսում են Երրորդ Հանրապետության ձախողման և չորրորդի ստեղծման անհրաժեշտության մասին, բարոյական իրավունք չունեն այսօր խոսել անկախության տոնի մասին։
Իսկ այն հայրենակիցները, որոնք հպարտ են մեր «երեխայի» 25 ամյակով, պետք է նաև ըմբռնումով մոտենան այն բոլոր թերություններին և կիսատ-պռատ երևույթներին, որոնք կան և որոնք շուտով չեն լինելու։
Շնորհավո՛ր անկախությունդ, Հայաստա՛ն!!!!
Հ.Գ. Այսօր նաև Անկախության ակունքներում կանգնած պետական գործիչներին շնորհավորելու օրն է։ Հպարտ եմ, որ այդպիսիններից շատերի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ և վստահ ասում եմ. այն, ինչ չեք հասցրել անել կամ թերացել եք, լրացնելու ենք մենք, իսկ արածների համար երախտապարտ ենք։ Մի խոսքով, սահմանին կանգնած Զինվորից մինչև շարքային քաղաքացիներ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։