Էրդողանը Պորոշենկոյին խոստացել է աջակցել Ուկրաինային Ղրիմի հարցում


06:20 , 21 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղրիմի պատկանելիության հարցում Կիևին աջակցությունն անփոփոխ է: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ղեկավար մամլո ծառայությունը:

«Ռեջեթ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հետագայում էլ Ուկրաինային աջակցություն կցուցաբերի սուվերենության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի չափանիշներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ