Կարտոֆիլի կեղևը կլուծի կանանց մոտ տարածված այս մեծ խնդիրը


05:26 , 21 սեպտեմբեր, 2016

Վաղ թե ուշ ճերմակած մազեր հայտնվում են յուրաքանչյուրի մոտ:

Լինում են դեպքեր, երբ առաջին ճերմակ մազերը հայտնվում են 25 տարեկանում, և դա վշտացնում է շատերին:

Առաջարկում ենք պատրաստել և փորձել ճերմակած մազերը ներկող բնական միջոց:

Բնական միջոց՝ ճերմակած մազերի դեմ

Եթե Դուք ունեք բաց երանգի կամ դարչնագույն մազեր, ապա կարտոֆիլի կեղևը Ձեզ կօգնի վերադարձնել Ձեր մազերի բնական գույնը, երանգը:

Բնական մգացնող նյութի բաղադրատոմսը շատ պարզ է. լավ լվացեք կարտոֆիլը, մաքրեք կեղևը, կեղևի վրա 1:2 հարաբերությամբ ջուր լցրեք և միջին կրակի վրա 30 րոպե եփեք: Թողեք սառչի և անցկացրեք թանզիֆով: Մազերը շամպունով լվանալուց հետո մազերը թրջեք կարտոֆիլի թուրմով: Թողեք 20 րոպե և լվացեք: