Հիմա Լֆի՞կն է մեղավոր, թե՞ այդ ոչխարների հոտերը, որոնց լցրել են ավտոբուսը, բերել ու ստիպել, որ ընտրեն


12:44 , 18 փետրվար, 2013

Գրում են, թե Լֆիկը ավտոբուսներով մարդ է բերում, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեն: Հիմա ո՞վ է մեղավոր, Լֆի՞կը, թե՞ այդ ոչխարների հոտերը, որոնց կարելի է լցնել, բերել ու ստիպել: Թող շաքարի գործարանի ամբողջ անձնակազմը ոտքը խփեր գետնին ու ասեր՝ չեմ գնալու, ի՞նչ պիտի աներ, հո բոլորին գործից չէ՞ր հանելու: Թող պետական հիմնարկների աշխատողներն ու դպրոցների ուսուցիչները մի մարդու նման ասեին՝ չենք ընտրելու, կարո՞ղ է բոլորին գործից հանեին ու երկիրը թողնեին առանց ուսուցիչների:
Քանի դեռ մեր ազգը չի ձերբազատվում ոչխարամտությունից ու հոտային մտածելակերպից, այս երկրում ոչինչ չի փոխվի: