Tert.am-ը գրում է.
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքի համալսարանում նոր սկանդալ է հասունացել. համալսարանի աշխատակիցների մի խումբ ուղղորդված կերպով հետևել և գողացել է ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող դասախոսների անձնական տվյալները, ինչի արդյունքում Թուրքիայի հետախուզական կոմիտեն կարողացել է կոտրել վերջիններիս էլեկտրոնային փոստերն ու հսկողության տակ առնել դրանք: Այս մասին հաղորդում է թուրքական ընդդիմադիր «Էվրենսել» թերթը:
Հաքերային հարձակման ենթարկված դասախոսները կասկածվում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ կապ ունենալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ