Սիրիայում թուրքական բանակի գործողությունների հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 9 խաղաղ բնակիչ


15:35 , 20 սեպտեմբեր, 2016

Image result for թուրքիա սիրիաԳործողության 26-րդ օրում հատուկջոկատայինները փորձել են տարածաշրջանը մաքրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից։ Սիրիայում թուրքական բանակի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 19-ից մինչ այս պահը զոհվել է 7 և վիրավորվել 9 խաղաղ բնակիչ:
Թուրքիան ԻՊ-ի 37 թիրախի հասցրել է 142 հարված, Թել-Արում օդային հարձակումներ են իրականացրել: Սեպտեմբերի 19-ի երեկոյան Նարագիտահ և Սանդարահ շրջաններին հասված օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է ԻՊ-ի 3 թիրախ։
Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել նաև Գուրուր և Կադրիս շրջաններին:
Սիրիայի և Թուրքիայի սահմանային գոտում օդից հսկողություն են իրականացնում թուրքական ռազմական ուժերի անօդաչու թռչող սարքերը։