Քաղաքացին կերել է քվեաթերթիկը


12:31 , 18 փետրվար, 2013

Երեւանի 2/8 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին ստացել է իր քվեաթերթիկը,  կատարել իր ընտրությունը, հետո ծրարը կնքվել է, որից հետո քաղաքացին գոռացել է «Ոչ ռեժիմին» եւ «Ազատություն Տիգրան Առաքելյանին», հանել է քվեաթերթիկը, պատռել է եւ որպես բողոքի նշան՝ կերել է այն: Նշենք, որ այդ պահին ընտրատեղամասում է գտնվել Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը: Այդ մասին հայտնում է iLur.am-ի թղթակիցը՝ տեղամասից: