Tert.am-ը գրում է.
Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդու՝ Արշակ Գրիգորյանի վրա: Նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Այս մասին Tert.am-ին ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Խաչատրյանը:
ՀՀ ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ ահազանգ են ստացել, այս պահին դեպքի վայրում են: