Ի՞նչ են անում Հայաստանում այսպես կոչված կրոնական կազմակերպությունները


11:30 , 19 սեպտեմբեր, 2016
Image result for կրոնական կազմակերպություններԻ՞նչ են անում Հայաստանում այսպես կոչված կրոնական կազմակերպությունները
Սովորության համաձայն՝ ՀՀ-ում օրենք ընդունելիս այնպես է արվում, որ այն բխի Ռուսաստանի կամ ԵՄ շահերից: Այդպես էլ ընդունվել է «Խղճի, մտքի, դավանանքի ազատության» մասին օրենքը: Այս օրենքն օգտագործելով՝ Հայաստանում գտնվող կրոնական կազմակերպություններն իրականացնում են իրենց հետին նպատակները՝ խամաճիկ դարձնելով հայ հասարակությանը: Հայաստանում գործող աղանդները, եկեղեցի անվան տակ քողարկվելով, իրականացնում են իրենց անօրինական գործողությունները:
Ինչու՞ Հայաստանում չկա օրենք կրոնական կազմակերպությունների անօրինական գործողությունները կանխելու համար:
Բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք այս խնդրի կարևորության մասին: Խնդրի լուծումը պահանջում է Հայաստաում բոլոր մտահոգ մարդկանց միասնությունը և միահամուռ պայքարը հայի դիմագծի և հայ ընտանիքի ամուր հիմքերը պահպանելու համար: