ՄԻՊ–ն արձանագրել է հանցակազմի առերևույթ հատկանիշներ պարունակող ընտրախախտումներ


14:36 , 18 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի մի շարք համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը: 


Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր:

Մանրամասն ուսումնասիրվում են զանգածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները: Դրանց թվում արդեն իսկ արձանագրվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ:

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: