ՀՀ ԶՈւ նոր, արդիական զինատեսակները, բնական է, որ Ադրբեջանում պետք է ընդունվեին նախանձով և առաջացնեին նյարդային սինդրոմներ


17:15 , 17 սեպտեմբեր, 2016

Չէ՞ որ դեռ մի քանի օր առաջ ադրբեջանցիների պատկերացմամբ հայկական զինուժի սպառազինությունը «ողբալի վիճակում» էր, ու աշխարհը պտտվում էր իսրայելյան ԴՐՈՆների շուրջ։
Սակայն կա մեկ հարց, որը, թերևս, ամեն ինչից առաջ պետք է հուզի և մտածելու տեղիք տա ադրբեջանցիներին. այդ ինչպե՞ս այս հսկայական ռազմական տեխնիկան հայտնվեց Հայաստանում, այդ ե՞րբ իրենց ռազմավարական գործընկեր Վրաստանը Ռուսատանին թույլ տվեց իր ցամաքային տարածքով զենք և ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան։
Այս հարցերի հիմքերն ավելի քան լուրջ են, քանի որ նման ծավալի սպառազինությունն օդային ճանապարհով դժվար թե հասներ Հայաստան։ Հարցի պատասխանը կարծես թե այդքան էլ դժվար չէ. զենքը Հայաստան հասավ՝ Բաքվի թիկունքը շրջանցելով։