Tert.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անակնկալ այց է կատարել Սան Ջովաննի հիվանդանոց, որտեղ տեսակցել է վաղաժամ ծնված 12 երեխայի՝ նրանց առնելով իր գիրկն ու տալով իր օրհնությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պոնտիֆիկոսը նախանշված ժամկետից շուտ լույս աշխարհ եկած երեխաներից յուրաքանչյուրին պապական մեդալ է նվիրել:
Նշվում է, որ փոքրիկներից զատ՝ կաթոլիկների հոգևոր հովվապետը հանդիպել է նաև նորաթուխ մայրիկներին ու զրուցել նրանց հետ:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ երբ Պապը պաշտպանիչ դիմակով ու համապատասխան հիվանդանոցային վերնահագուստով ծննդատան բաժանմունք է մտել, աշխատողները հազիվ են կարողացել զսպել զարմանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ