Ոչ մի նվաստացուցիչ կամ ազգադավ բան չկա, եթե ռուսական զորամիավորումը քայլի մեր անկախության շքերթին
14:30 , 17 սեպտեմբեր, 2016
Ռուսները Հայաստանում ռազմաբազա ունեն, ու իմ կարծիքով՝ ոչ մի նվաստացուցիչ կամ ազգադավ բան չկա, եթե նրանց զորամիավորումը քայլի մեր անկախության շքերթին՝ իրենց պետական դրոշը պարզած։ Ես դեմ չեմ լինի , եթե Հայաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն էլ իրենց դրոշով քայլեն։
Ամեն ինչի մեջ ազգադավություն տեսնելը բերում է նրան, որ, վերջիվերջո, ոչինչ չես տեսնում։