«Եփրատի վահան» գործողությունը կավարտվի միայն Թուրքիայի անվտանգության լիակատար ապահովումից հետո. թուրք պաշտոնյա


09:40 , 17 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կավարտվի միայն Թուրքիայի սահմաններին անվտանգության լիակատար ապահովումից հետո։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Վեյսել Քայնաքը։

Մեկնաբանելով հակաահաբեկչական գործողության ընթացքը, որն անցկացվում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման կողմից՝ Թուրքիայի ԶՈԻ-ի և միջազգային կոալիցիայի ուժերի աջակցությամբ՝ Քայնաքն ընդգծել է, որ Անկարան ստիպված է գնացել նման քայլի՝ ազգային անվտանգության ապահովման նպատակով։

Նրա խոսքով՝ թուրք-սիրիական սահմանի միջոցով երկար տարիներ ահաբեկիչները մտել են Թուրքիայի տարածք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ