Ինչո՞վ է վտանգավոր սառը թեյը առողջության համար


22:30 , 16 սեպտեմբեր, 2016

Ամռանը ավելի լավ է խուսափել սառը թեյով ծարավը հագեցնելուց: Այդ ըմպելիքը երիկամներում քարեր է առաջացնում, նախազգուշացնում են մասնագետները: Երիկամային քարերը ձևավորվում են երիկամներում և միզատար խողովակներում, հայտնում է newsyou.info-ն:

Այդ հիվանդության ռիսկը կտրուկ բարձրանում է 40 տարեկանից հետո, ընդ որում՝ տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում երիկամների խանգարման, քան կանայք:

Երիկամներում քարերի ձևավորմանը նպաստող առանցքային օքսալատները  մեծ քանակությամբ գտնվել է սառը թեյի մեջ: Ամառային ժամանակաշրջանում օդի բարձր ջերմաստիճանը և խոնավությունը նպաստում են քրտնարտադրությանը և օրգանիզմի ջրազրկմանը: Հենց տարվա այդ ժամանակ էլ սառը թեյի օգտագործման հետ միզաքարային հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծանում է: