Փողոցում սեքսով զբաղվելը 19-ամյա տղայի ու 17-ամյա աղջկա համար վատ վերջաբան ունեցավ


17:45 , 16 սեպտեմբեր, 2016
Բելառուսում երիտասարդ զույգին մեկական տարվա ազատազրկման են դատապարտել փողոցում սեքսով զբաղվելու համար։ Երիտասարդ տղան ու աղջիկը սեռական հարաբերություններ են ունեցել Մինսկի փողոցներից մեկում։
 
Այս տարվա հուլիս ամսին համացանցում տարածվեց լուսանկարը, որում 19-ամյա տղան փոոցում սեքսով էր զբաղվում 17-ամյա աղջկա հետ։ Մեկ ամիս անց երիտասարդների դեմ գործ է հարուցվել «խուլիգանության» հոդվածով։
 
Այսօր Ֆրնուզենսկյան շրջանի դատարանը հրապարակել է որոշումն՝ ըստ որի «և՛ տղային, և՛ աղջկան պատիժ է նշանակվել մեկ տարվա ազատազրկում ու 100 ժամվա հանրային աշխատանք»։
Минчане получили по году тюрьмы за секс во дворе