Tert.am-ը գրում է.
Ֆրանսիական կոսմետիկ հսկա L՛Oreal-ի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատարան, քանի որ նրա արտադրության մազերն ուղղացնող միջոցի հետևանքով դրանք սկսել են թափվել:
France Press գործակալության տվյալներով՝ Soft Sheen-Carson անվամբ արտադրանքը նախատեսված է աֆրոամերիկուհիների համար, որպեսզի նրանց մազերն ավելի փարթամ ու հարթ երևան: Հաղորդվում է, որ միջոցի գովազդմանը մասնակցել է մոդել Սինտիա Բեյլին և ԱՄՆ-ի առաջին տիկնոջ վարսահարդար Ջոննի Ռայթը:
100.000 հայցվորների դժգոհությունն առաջացրած միջոցը նրանց մոտ առաջացրել է մազաթափություն, ինչպես նաև մաշկի գրգռվածություն և այրվածքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ