5 հազար բաժանորդ Արևելյան Վրաստանում մնում է առանց լույսի


00:35 , 16 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հինգշաբթի գիշերը գրանցված փոթորիկը և կարկտով ուժեղ անձրևը լուրջ խնդիրներ են ստեղծել Արևելյան Վրաստանում Կախեթի մարզի բնակիչների համար։ Մի շարք շրջաններում փոթորկի հետևանքով ծառեր են ընկել, պոկվել են տների կտուրները, ոչնչացել է բերքը, տեղի բնակիչները մնացել են առանց էլեկտրամատակարարման, գրում է Грузия Online-ը։

Ինչպես հայտնում է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, փոթորիկը լուրջ վնաս է հասցրել Լագոդեխի, Ղվարելի, Գուրջաանի և Դեդոփլիս Ծղարոյի շրջաններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ