Հորիզոնում գնաճ չի նշմարվում


18:15 , 15 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу գնաճՏևական ժամանակ է, ինչ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվում է գների նվազում: Օգոստոսին տասներկուամսյա հատվածում գրանցվեց 1,9 տոկոս գնանկում։

Գնանկումը տարածվել է թե՛ պարենային և թե՛ ոչ պարենային ապրանքների վրա: Այստեղ նվազումը կազմել է համապատասխանաբար 3,3 և 3,4 տոկոս:

Գլոբալ առումով գնաճային ճնշում առաջիկայում չի նշմարվում: Կանխատեսումների համաձայն գները չեն բարձրանա նաև պարենամթերքի, մասնավորապես բրնձի դեպքում։