Նորանշանակ վարչապետն ապահովագրեց իրեն հավանական ձախողումների պատասխանատվությունից


09:19 , 15 սեպտեմբեր, 2016
Image result for վարչապետՎարչապետի անկեղծությունը, թե մեր «տնտեսության վիճակը չափազանց ծանր է», գովելի է։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել այն գործիչներին, որոնք իրենց ստանձնած ոլորտը համարձակություն են ունեցել ճիշտ գնահատելու և այդ գնահատականը հրապարակայնեցնելու։
Բայց վարչապետի այս անկեղծությունը լի էր նաև ակնարկներով նախորդ վարչապետի մասին, որ նա վատ է աշխատել՝ հաջորդ վարչապետին ավերակներ կտակելով, որոնց վրա կառավարելը, որտեղ քարը քարի վրա դնելը ֆանտաստիկայի ժանրից է լինելու։ Այս ձևակերպմամբ նորանշանակ վարչապետն ապահովագրում է իրեն ապագա ձախողումներից, ասել կուզե, թե, եթե այդպես էլ ոչինչ չստացվի փրկել, մեղավորը ոչ թե ես էի, որ չցանկացա, այլ նախորդը, որը ոչ մի նախադրյալ չէր ստեղծել փոփոխությունների համար։