Պատմության մեջ այս օրը. 1949թ-ին ԳՖՀ կանցլեր դարձավ Կոնրադ Ադենաուերը


02:15 , 15 սեպտեմբեր, 2016

Image result for konrad adenauerՊատմության մեջ այս օրը` 1949թ. սեպտեմբերի 15-ին, պատերազմից հետո մասնատված Գերմանիայի արևմտյան հատվածում նորաստեղծ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր դարձավ երկրի պատմության լավագույն գործիչներից մեկը` Կոնրադ Ադենաուերը: Լինելով ազատ շուկայական տնտեսության կողմնակից՝ Ադենաուերը գտնում էր, որ պետական մենաշնորհը տնտեսական և քաղաքական հարցերում հղի է ազատության սահմանափակմամբ: Ադենաուերն ուներ հստակ հակասովետական դիրքորոշում: 1955թ. ԳՖՀ-ն նրա գլխավորությամբ մուտք գործեց ՆԱՏՕ: Ընդհանրապես նրա օրոք ԳՖՀ-ն, ի տարբերություն սոցիալիստական բլոկում գտնվող ԳԺՀ-ի, կարողացավ բավականին արագ կերպով ոտքի կանգնել և դառնալ Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներից մեկը: Ադենաուերն ամեն ինչ արեց, որ գերմանացիները ընդունեն սեփական հանցանքները հրեաների հանդեպ, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Գերմանիայի հեղինակությունը: Նա համաձայնեց 1.5 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել Իսրայելին: 1967թ. նրա հուղարկավորության ժամանակ Ադենաուերը հրաժեշտ տալու էր եկել Իսրայելի վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնը: