ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին մոտ ապագայում կայցելի Հայաստան


00:00 , 15 սեպտեմբեր, 2016

Image result for հասան ռոհանիՀայաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Սաջադին օրերս իրանական Isna լրատվական գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում նշել է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին մոտ ապագայում կայցելի Հայաստան:

Քազեմ Սաջադին իր հարցազրույցում, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ամենատարբեր կողմերին, քաղաքական և տնտեսական համագործակցությունների արդի վիճակին, նշել է, որ այս պահին հայ-իրանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և ներկայիս իշխանությունն իր կառավարման տարիներին ջանացել է, որ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները առավել քան երբևէ ընդլայնվեն և զարգանան: