Մեր դպրոցն ու կրթությունը ամենաառաջինը այլանդակում են ծնողները


16:36 , 14 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу դպրոցՄեր դպրոցն ու կրթությունը ամենաառաջինը այլանդակում են ծնողները։ Այն ծնողները, ովքեր հետո դժգոհում են՝ երեխես գերազանց սովորել ա, գործ չկա։

Հազիվ 4,5 օր դասի են գնացել երեխեքը, ժողով են անում ու քննարկում եկող տարվա մայիսի ՎԻՆԵՏԿԻ ու ՎԻՊՈՒՍԿՈՅԻ փողի հարցը։

Ստեղ են ասել՝ ձեր անկիրթ գլխին կպնի վինետկեն, էդ ա՞ կարևոր էս լուսավոր աշխարհում։

Երբ հասարակության մեջ թելադրողը քաղքենիությունն է, մարդիկ առաջին հերթին քննարկում են ՎԻՊՈՒՍԿՆՈՅԸ, որի ժամանակ լսելու են Թաթուլի «Նայ-Նայ-Նայ-ը»։ Ողջ լինեք։