Դուգինը պնդում է, որ Վենեսուելան պետք է դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ


14:15 , 14 սեպտեմբեր, 2016
Image result for վենեսուելա ԵԱՏՄՎենեսուելայում իրավիճակը բավականին խճճված է: Չավեսի հետնորդ Մադուրոյի «գահը» երերում է:
Իրադարձությունների վերաբերյալ լայն քննարկում է սկսվել նաև Ռուսաստանում:
Շատերը պնդում են, որ ամեն կերպ անհրաժեշտ է աջակցել Մադուրոյի ռեժիմին, ինչպես ժամանակին Խորհրդային Միությունը փրկեց Կաստրոյի ռեժիմը Կուբայում:
Նույնիսկ խոսվում է զինված աջակցության մասին:
Բայց, ինչպես միշտ, իր առաջարկներով փայլել է Դուգինը։ Նա սկզբում պնդում էր, թե Վենեսուելան պետք է դառնա ՀԱՊԿ-ի անդամ, իսկ հիմա էլ առաջարկում է, որ լատինամերիկյան երկիրը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:
Ծերուկը գնալով ավելի մառազմատիկ է դառնում, բայց Եվրոպայում և Ամերիկայում հետազոտողները դեռևս զարմանալիորեն շարունակում են նրա մտքերին հղում անել: