Օգոստոսին գրանցվել է 1,9 տոկոս գնանկում
2016-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոս գնանկում, իսկ օգոստոսին այս տարվա հուլիսի նկատմամբ գնանկումը կազմել է 0,5 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է՝ հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան։