Ժողովրդին մի որոշ ժամանակ էլ նոր վարչապետով կզբաղեցնեն մինչև խորհրդարանական ընտրություններ


09:00 , 12 սեպտեմբեր, 2016
Image result for կարեն կարապետյանԻմիտացիա, իմիտացիա, իմիտացիա...
Սոցիալ-տնտեսական օր օրի խորացող ճգնաժամը իբր լուծելու և հասարակական դժգոհությունը «փարատելու» ամենաարդյունավետ ձևն այս իշխանությունը գտել է՝ ձևացնել, թե ինչ-որ բարեփոխումներ են նախաձեռնվում, և որքան էլ մեր հասարակությունը իմունիտետ ունենա այս կրկեսային ներկայացումների նկատմամբ, միևնույն է, իշխանություններին հաջողվում է գոնե մեկ-երկու շաբաթով այդ ներկայացմամբ զբաղեցնել և՛ ԶԼՄ-ների, և՛ հասարակության ուշադրությունը։
Ապրիլյան քառօրյա պատերազմը և ՊՊԾ գնդի գրավումը ևս մեկ անգամ ջղային ցնցումների մեջ գցեցին մեր՝ առանց այն էլ ոչ նախանձելի վիճակում գտնվող պետությունը։ Իսկ ի՞նչ պետք է աներ իշխանությունն այս դեպքերից հետո․ այո՛, պետք է նախաձեռներ բարեփոխումների հերթական իմիտացիան այս անգամ միևնույն համակարգի մի դեմքին մյուսով փոխարինելու համար։ Այս դեպքում այդ փոփոխությունը կանգնեց վարչապետի պաշտոնի վրա։ Նոր վարչապետի ինտելեկտուալ իմիջով մի որոշ ժամանակ էլ կզբաղեցնեն մեզ մինչև խորհրդարանական ընտրությունները։