Երբ խոսում են լալերը


19:45 , 9 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу ՊՊԾՊՊԾ գնդի գրավման օրերին բավականին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել քաղաքական դաշտում: Խոսում, վերլուծում, առաջարկում,  քննադատում էին բոլորը՝ բացի ՀՀԿ-ականներից: Այնպիսի տպավորություն էր, որ Էրեբունու դեպքերից հետո Հանրապետական կուսակցության պատգամավորները կամ նախարարները անվերադարձ արտագաղթել են կամ քնած են:

Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ գունդը ազատագրվեց և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ձերբակալվեցին: Մինչ օրս ՀՀԿ-ականները ակտիվ հարցազրույցներ են տալիս, հայտարարություններ և հումորներ անում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ էին «քաջարի Շվեյկները» լռում հուլիսին:

Միգուցե այդ շրջանում բոլորը հոգնե՞լ էին, և հանրությանը հուզող թեմա չկար: Իրականում բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ իշխանության ներկայացուցիչները պարզապես միացրել էին «ջայալի ռեժիմը» և փորձում էին խուսափել բոլորից, քանզի, մեղմ ասած, ասելիք չունեին: Փաստացի՝ օգոստոսին ազատագրվեց ոչ միայն ՊՊԾ-ն, այլ նաև իշխանության ներկայացուցիչների լեզուն: