Հեշտ է կորցնել, դժվար՝ գտնել ու անհնար է մոռանալ. iPhone 7-ն ու այդ գրողի տարած անլար ականջակալները (Լուսանկարներ, մեմեր)


17:45 , 8 սեպտեմբեր, 2016

Ամիսների տանջանքներից հետո Apple-ն ի վերջո ներկայացրեց iPhone 7-ը։ Նոր սմարթֆոնն ունի ավելի հզոր մարտկոց ու չունի ականջակալների համար նախատեսված անցք։ Առաջարկում են օգտագործել անլար անալոգը, որը կոչվում է AirPod ու արժե 159 դոլար ու վաճառվելու է առանձին։ 16 գիգաբայթանոց տարբերակներ այլևս չեն լինի։ iPhone 7-ը կլինի 32, 128 ու 256 գիգաբայթ տարբերակներով։ 

 

 

 

 

 


Սմարթֆոնի կոմպլեկտացիայում կլինի նաև հատուկ ադապտեր, որից հնարավոր կլինի սովորական ականջակալներ միացնել։ 

Ինչպես և սպասելի էր, համացանցում սկսեցին ծաղրել Apple-ի նորարարությունը։