Թուրքական զինուժը հրետակոծում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդաբնակ Աֆրինը


09:57 , 8 սեպտեմբեր, 2016

Սիրիայի քրդական աղբյուրները հայտնում են, որ թուրքական զինուժը հրետակոծում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդաբնակ Աֆրինը․ կան զոհեր քրդական ինքնապաշտպանական ուժերի (YGP) շրջանում:

Աֆրինն արևմուտքից սահմանակից է թուրքական անվտանգության գոտուն: Հենց այս գոտու սահմաններն են ուրվագծվում թուրքական զինուժի ու նրա կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր ուժերի ռազմգործողությունների ուղղությանը հետևելիս:

Աֆրինը ոչ մի կերպ չի տեղավորվում այդ անվտանգության գոտու տրամաբանության մեջ, և թուրքերը, կրակի տակ պահելով ու հետագայում ընդդիմադիր ուժերին ուղղորդելով դեպի քրդաբնակ այդ հատված, կփորձեն հասնել որոշակի սցենարի իրագործման նաև Աֆրինի հետ կապված: