«Չորրորդ իշխանություն». Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հայտնվել է երկու քարի արանքում


09:00 , 7 սեպտեմբեր, 2016

«Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հայտնվել է անհարմար դրության մեջ. բանն այն է, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել ՀՅԴ-ն, և մարզպետը  որպես պարտաճանաչ կուսակցական, պետք է  օգնի ՀՅԴ-ին՝ գոնե 6 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Սակայն մյուս կողմից պետական կառույցներին, այդ թվում մարզպետարանին հրահանգ է իջեցվել աշխատել ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքի օգտին և ապահովել նրանց համար պատշաճ տոկոսներ։ Ու հիմա մարզպետ Սիմոնյանը ստիպված է լինելու երկու ֆրոնտով աշխատել:

Բայց այստեղ խնդիրն այն է, որ և՛ ՀՅԴ, և՛ ՀՀԿ– ի «Բալասանյան» դաշինքը Գյումրիում հեղինակություն չունեն, մեղմ ասած, ուստի մարզպետի առաջ շատ դժվար խնդիր է դրված»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։