Քնի համար ամենաբարենպաստ դիրքը


12:45 , 6 սեպտեմբեր, 2016

Շատերիս հետ է պատահում, երբ 9-10 ժամ կատարյալ հանգիստ պայմաններում քնելուց հետո առավոտյան արթնանում ենք հոգնած: Սրա պատճառը կարող է լինել սխալ ընտրված քնի դիրքը: Թե որն է քնելու համար ամենաբարենպաստ դիրքը՝ կպարզենք միասին այս հոդվածում:

Ուղղահայաց դիրքով մեջքի վրա քնելը բժիշկների հավաստմամբ լավագույնն է մեր առողջության համար, որովհետև այդ դիրքում մեր ողնաշարն ուղիղ է:Ողնաշարից բացի այն  բարենպաստ է նաև պարանոցի ու գլխի համար, որովհետև այս դիրքով քնելու դեպքում տեղի է ունենում մարմնի քաշի հավասար բաշխում ուստի և ոչ մի օրգան համակարգ քնի ժամանակ չի ճնշվում: Սակայն այս դիրքը ցուցված չէ ասթմայով տառապողների համար, որովհետև այն կարող է նոպա առաջացնել: Դիրքն իդեալական է նրանց համար, ովքեր ցանկանում են հնարավորիս երկար պահպանել մաշկի երիտասարդությունը, որովհետև այս դիրքում դեմքի մաշկը չի ճնշվում բարձից ու ավելորդ կնճիռների առիթ չի առաջանում: քնի այս դիրքը ցուցված է բոլոր նրանց, ովքեր ստամոքսի այրոցներ են ունենում:

Ծովաստղ: Այս դիրքը ևս ամենաանվտանգներից է համարվում: Այն բարենպաստ  է մեջքի համար: Դեպի վեր գցած ձեռքերի պատճառով, սակայն, ծանրաբեռվում են ուսերն ու առավոտյան դուք կարող եք այդ շրջանում ցավ զգալ:

Կողի վրա: Այս դիրքը բժիշկներն ամենաանվտանգն են համարում: Սակայն այն  նպաստում է դեմքի և պարանոցի շրջանում կնճիռների վաղ առաջացմանը: Աջ կողի վրա քունը  ստամոքսի ու լյարդի վրա է ճնշում գործադրում, իսկ ձախ կողի վրա քնի դեպքում ամբողջությամբ ճնշվում է մեր սրտանոթային համակարգը: Սակայն ի տարբերություն նախորդ երկու դիրքերի, այս դիրքում քնելը գրեթե բացառում է խրմփոցը: Հղի կանանց խորհուրդ է տրվում քնել ձախ կողի վրա. այսպես ապահովվում է դեպի արգանդ արյան շրջանառության բնականոն ընթացքը:  Այս դիրքը նպաստավոր է նաև ուղեղի բեռնաթափման համար:

Կողի վրա կծկված դիրքը սովորաբար այն մարդիկ են ընտրում, ովքեր քնած ժամանակ մրսում են: Այս դիրքը պահպանում է  մարմնի ջերմաստիճանը: Սակայն սա այս դիրքի միակ դրական կողմն է, որովհետև նման դիրքով քունն առաջացնում բազմաթիվ ցավեր պարանոցի, ողնաշարի, մեջքի, կրծքավանդակի և ուսերի շրջանում: Այս դիրքը կարող  է նաև շնչառության հետ կապված խնդիրներ առաջացնել:

 Փորի վրա դիրքը ամենավտանգավորն է: Այս դիրքում քնելը վնասում է առաջին հերթին ողնաշարը: Այս դիրքում ճնշվում են գրեթե բոլոր օրգան համակարգերը, արյան շրջանառությունը վատանում է: Սակայն եթե սա միակ դիրքն է, որով դուք քնում եք, ապա որովայնի շրջանում անպայման հարթ բարձիկ տեղադրեք՝ ողնաշարի դիրքը փոքր-ինչ շտկելու համար:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի