Ֆիլիպինների նախագահն Օբամային «պոռնիկի որդի» է անվանել


23:26 , 5 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу president of philippineՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պոռնիկի որդի է անվանել եւ խորհուրդ տվել քարոզ չկարդալ մարդու իրավունքներին հետեւելու մասին: 

Դուտերտեն նման հայտարարություն է արել Արեւելա-ասիական գագաթաժողովի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Դու պետք է հարգանք ցուցաբերես: Կարիք չկա հարցադրումներ եւ հայտարարություններ անել: Պոռնիկի որդի, ես կանիծեմ քեզ գագաթաժողովին»,- հայտարարել է նա: